-
27.05.2018|
22:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում: Աշոտ Փաշինյանը դա հայտարարեց երեկ ուշ երեկոյան՝ տեսաուղերձի միջոցով։ Աշոտ Փաշինյանի 18 տարին լրացել է մարտի 11-ին և նա հուլիսին մեկնելու է զինվորական ծառայության։
-
26.05.2018|
19:17
Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն:
-
25.05.2018|
13:31
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:
-
25.05.2018|
03:15
Ապրիլին Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժման ղեկավարներից մեկի՝ Սալեհ աս Սամադի սպանությունը, ինչպես և զինված հրոսակախմբի՝ Պակիստանից Իրան թափանցելու հերթական փորձը ցույց են տալիս, որ Իրանին հասցվող անմիջական հարվածները կարող են ընդունել համատարած բնույթ:
-
25.05.2018|
03:10
Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թ. մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո, և գոյատևեց երկու տարի: Մի քանի օր հետո նշելու ենք այս պատմական իրադարձության 100-րդ տարեդարձը։ Ի՞նչ դասեր պետք է քաղենք Առաջին հանրապետությունից։ Այս հարցով դիմեցինք պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ։
-
23.05.2018|
23:52
Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Պնախարարների խորհրդի հերթական նիստը: ՀԱՊԿ-ի Պնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
-
23.05.2018|
11:32
Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
-
22.05.2018|
22:12
ԱՄՆ-ն սպասում է այն օրվան, երբ Վրաստանին կողջունի ՆԱՏՕ-ում` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
-
22.05.2018|
22:05
Մայիսի 23-ին ՀԱՊԿ ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:
-
22.05.2018|
12:20
Որևէ մեկը իրավունք չպիտի ունենա ներազդել զինվորի քաղաքացիական գիտակցության վրա` մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։